Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.07.2015

Շնորհավորանք

Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ շնորհավորում եմ ոլորտի աշխատակիցներին, մասնագետներին և վետերաններին:

Հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացող տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է:

Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են, և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի, տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:

Մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի երրորդ կիրակին դարձել է հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի օրը:

Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել կատարված աշխատանքն ու մեծարել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց դժվարին առաքելությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում եմ քաջ առողջություն և կամքի ուժ՝ երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղը զարգացնելու և առաջ տանելու համար:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան