Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

06.05.2015

Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնազի Մաշալովին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: 

Երվանդ Զախարյանն ու Մուհամեդնազի Մաշալովը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, այնպես էլ՝ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Քննարկվել են նաև հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի անցկացման հարցերը: