Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

08.04.2015

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, որոնք պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին՝ 

ü     Էներգաարդյունավետություն

ü     Վերականգնվող էներգիա

ü     Թափոններից էներգիայի ստացում

ü     Ջրային ռեսուրսներ

Հավաքագրված բոլոր գաղափարները կգնահատվեն հատուկ հանձնաժողովի կողմից. ընտրված լավագույն 25 գաղափարների հեղինակները կշարունակեն մրցույթը մասնակցելով`

  • 3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց
  • Թեմատիկ դասընթացների շարք (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում)
  • Մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանք
  • Բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածում
  • Բիզնես մոդելների նախնական ներկայացում և հանձնաժողովի կողմից գնահատում

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

Հոկտեմբերի 9-10-ին մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները:  Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open – ի կոմից կազմակերպվող ամենամյա բիզնես ֆորումին: Այս տարի ծրագիրը  նաև խրախուսական 2,000 ԱՄՆ դոլար պարգևներ կտրամադրի կին մասնակիցներին:

 

 

Ինչպես դիմել մրցույթին՝

Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/0B4bq-MJUimYSTTB1RWdoaWEweTQ/view?invite=CMWuy6cJ&pli=1

Լրացված հայտը ուղարկեք հետևյալ էլ-հասցեին cleantech.armenia@ unido.org: Այլ մանրամասների համար զանգահարեք՝ 099 10 20 83; 077 00 83 14:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը:

 

Մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար գլոբալ ինովացիոն ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը և ոլորտի նորարարությունները խթանող քաղաքականության ստեղծմանը:

ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերներն են՝ էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարությունները:

    Ծրագրի ազգային գործընկերն են՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), Փոքր և միջին ձեռնարկատիրության զագացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ):

     Ծրագրի գլոբալ գործընկերն է՝ Cleantech Open-ը - ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: