Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

03.04.2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Ապրիլի 5-ը երկրաբանի օրն է:

Յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանների մասնագիտական տոնը` Երկրաբանի օրը: Օրը տոնական է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների ուսումնասիրությամբ, արդյունահանմամբ և զարգացմամբ և ում աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին գործի հետ:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շնորհավորում է հանրապետության երկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մաղթում ենք առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևորագույն  նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

 Երվանդ Զախարյան