Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

18.03.2015

Նախարարն ընդունել է Կանադայի դեսպանին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 18-ին ընդունել է ՀՀ–ում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ 2015թ. մարտի 1-4-ը  Տորոնտոյում կայացած hանքարդյունաբերության բնագավառի ամենամյա համաժողովին մասնակցելու համար:

Երվանդ Զախարյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում Կանադական ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կներգրավվեն նաև կանադական ներդրումներ:

Դեսպան Ջոն Քյուրը նշել է, որ իրենք ևս կարևորում են կանադական ընկերությունների ներկայությունը Հայաստանում:

Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում են ընդերքի ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ինչն այդ բնագավառի ներդրումային դաշտը կդարձնի ավելի արդյունավետ ու գրավիչ: