ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զերզի Մարեկ Նովակովսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեհաստանի հետ էներգետիկայի բնագավառում հնարավոր համագործակցության խնդիրներն ու հեռանկարները:
Նախարար Երվանդ Զախարյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի էներգահամարգի վիճակն ու զարգացման ծրագրերը: Դեսպան Նովակովսկին կարևորել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող ներդրումային ծրագրերին լեհական ընկերությունների մասնակցությունը: