Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.01.2015

Նախարարն ընդունել է ՌԴ առևտրային ներկայացուցչին

Հունվարի 29-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների  նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի բնագավառում երկողմ համագործակցության հարցերը:

Նախարար Երվանդ Զախարյանը հյուրին ներկայացրել է էներգահամակարգի ներդրումային ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները:

Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ  Անդրեյ Բաբկոն առաջարկել է  Հայաստանի էներգետիկ ոլորտի հնարավորություններն ու ներդրումային ծրագրերը ներկայացնել նաև БРИКС անդամ երկներին՝ 2015 թվականին կայանալիք համաժողովի շրջանակներում: