Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.01.2015

Նախարարը հանդիպել է նաիրիտցիներին

Հունվարի 27-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը   հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների  հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ ևս քննարկելու նպատակով:  Հանդիպման ընթացքում նախարար Երվանդ Զախարյանը կրկին  տեղեկացրել է, որ աշխատավարձի գծով պարտքի մարման  խնդիրը հնարավոր կլինի լուծել  «Նաիրիտի» գույքի այն մասի օտարման արդյունքում, որը հետագա  գործարկման ընթացքում գործարանին այլևս պետք չի գա։

Նախարարը  նաիրիտցիներին խոստացել է նաև փետրվարի 2-ին գործարանում հանդիպել նրանց հետ   ու ներկայացնել  նրանց հուզող խնդիրների՝ աշխատավարձերի վճարման, պարտքի մարման ու «Նաիրիտի» հետագա գործարկման վերաբերյալ` այդ պահի դրությամբ եղած տեղեկատվությունը: