Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

26.12.2014

Մոսկվայում ստորագրվել է ՀԱԷԿ-ի վարկային պայմանագիրը

Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի  Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ստորագրվել է  ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր, որով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը  երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը տրամադրելու է 270 մլն  ԱՄՆ դոլլար արտոնյալ պայմաններով վարկ և 30 մլն ԱՄՆ դոլլար դրամաշնորհ:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և <Ռոս Ատոմ> կորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: