Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.12.2014

Շնորհավորական ուղերձ

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:

Դեկտեմբերի 22-ին, տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը: Հայաստանի էներգետիկներն այսօր տոնում են նշանակալի մի իրադարձություն ևս՝ էներգահամակարգի 111-ամյակը: Մեր երկրի տնտեսության մեջ 111-ամյա պատմություն ունեցող էներգետիկան մեծ ճանապարհ է անցել: Զարգացած, հուսալի և  անվտանգության բարձր մակարդակ ունեցող էներգահամակարգը մեր երկրի կայուն զարգացման և տնտեսական առաջընթացի հիմնական գրավականն է: Այդ ձեռքբերումների  հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները:

Դեկտեմբերի 22-ը տոն է, բայց Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա, ինչպես տոնական մյուս օրերին:Հարգարժան  էներգետիկներ, դուք Ձեր մասնագիտական կարողություններով և հմտությամբ լույս և ջերմություն եք բերում մարդկանց՝ բարձր պահելով հայ էներգետիկների ավանդական բարի համբավը: Վստահ եմ, որ այսուհետ էլ ջանք չեք խնայի էներգահամակարգի առջև դրված խնդիրները պատվով և հաջողությամբ լուծելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ: Մաղթում եմ  անվտանգ  աշխատանք ու նորանոր հաջողություններ` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

                                                                                                                                                                                                                                                   ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆ