Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.10.2014

Սոչիում կայացել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 46-րդ նիստը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 23-25-ը Սոչիում (Ռուսաստանի Դաշնություն), մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի hերթական՝ 46-րդ նիստին:

  ԱՊՀ մասնակից երկրների էներգետիկները Սոչիում քննարկել են էլեկտրաէներգետիկական խորհրդի և միջազգային էներգետիկ կազմակերպությունների   միջև համագործակցության հարցերը: Քննարկվել են  նաև ԱՊՀ մասնակից երկրների էներգահամակարգերի աշխատանքներին վերաբերող խնդիրները, ինչպես նաև  էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու հարցերը:

      Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992թվականից: