Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.10.2014

Ատոմային էներգետիկայի համաշխարհային ցուցահանդես՝ Փարիզում

Հոկտեմբերի 14-16-ը Փարիզում կկայանա Ատոմային էներգետիկայի համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցելու համար Ֆրանսիա է մեկնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ:

Նախատեսվում է, որ  Ատոմային էներգետիկայի համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցեն միջուկային էներգետիկայի ոլորտի  շուրջ 500 ընկերություններ ու փորձագետներ:

Ցուցահանդեսում  կներկայացվեն ատոմային էներգետիկայի բնագավառին առնչվող համաշխարհային նորարարություններ, որոնք վերաբերում են ոլորտի նորագույն սարքավորումներին և տեխնոլոգիաներին, նոր ատոմային էլեկտրակայանների կառուցմանը, ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործմանը, դրանց հսկողությանը, սերտիֆիկացմանը, աշխատած վառելիքի փոխադրմանը, պահեստավորմանը, կադրերի վերապատրաստմանն ու այլ հարցերի:

Միջոցառման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպում կունենա Ռուսաստանի պատվիրակության հետ:  «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ կքննարկվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում համագործակցության հնարավորությունները: Կշարունակվեն նաև բանակցությունները  նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի շուրջ: