Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.08.2014

Երվանդ Զախարյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Զրուցակիցները գոհունակություն են արտահայտել Էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկա մակարդակից, և քննարկել են համագործակցության հետագա զարգացման հարցերը: Նախարար Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը ՀՀ էներգետիկայի բնագավառին շարունակական աջակցության համար: Դեսպան Հեֆերնը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել նոր ծրագրերի իրականցմանը: