Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

08.09.2014

Ավստրիացիներին հետաքրքրում է Հայաստանի էներգետիկ ոլորտը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝  Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պատվիրակությանը:

avstria11_small

 

Հանդիպման շրջանակներում քննարկվեցին էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության հնարավորությունները:

 

Հայ և ավստրիացի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին հնարավորինս օգտագործել այն ներուժը, որ ունեն երկու երկրները՝ տնտեսության համար կարևոր այդ ոլորտներում:

 

Նախարար Երվանդ Զախարյանը ողջունեց Ավստրիայի պատվիրակությանը Հայաստանում, մաղթեց արգասաբեր և արդյունավետ աշխատանք:

 

Նախարարը կարևորեց հատկապես այն հանգամանքը, որ պատվիրակության կազմում շատ են գործարարները, ովքեր հետաքրքրված են հատկապես Հայաստանի էներգետիկ ոլորտով:

 

Երվանդ Զախարյանը նշեց, որ համագործակցության հնարավորությունները մեծ են հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ հիդրոէներգետիկայում, հողմաէներգետիկայում և արևային էներգետիկայի ոլորտում:

avstria22_small

 

Երվանդ Զախարյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը կլինի լավ սկիզբ՝ հետագա արդյունավետ աշխատանքի համար:

 

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցը իր հերթին նշեց, որ Ավստրիան հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում, իսկ այդ հարաբերություններում առանձնակի տեղ կարող է ունենալ էներգետիկ համագործակցությունը:  Պատվիրակաության կազմում Հայաստան ժամանած ավստրիացի գործարարները ներկայացրին իրենց ձեռնարկություններն ու այն հնարավորությունները, որ կարող են ներդնել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման գործում: