Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.08.2014

Ստորագրվեցին նոր գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ համաձայնագրի հիմնադրույթները

Օգոստոսի 22-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության) և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայանի (2x270ՄՎտ) կառուցման և շահագործման վերաբերյալ համաձայնագրի հիմնադրույթները:

 

Նախագծի իրականացման նպատակով «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ –ն կներդնի շուրջ 600 մլն ԱՄՆ դոլար: Կայանում տեղադրվելու են «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններ:

gazelek_small11

 

ՀՀ կառավարությունը կաջակցի մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ գազի երաշխավորված ծավալների մատակարարումը, անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը, էլեկտրակայանի և հարակից ենթակառուցվածքների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցություն, գործող օրենսդրության շրջանակներում՝ իր ներդրումների երաշխավորված պաշտպանվածությունը, հարկազատումը և կոմունալ միացումները, այդ թվում բարձրավոլտ էլեկտրական գծերից դրանց թողունակության շրջանակներում օգտվելու և էլեկտրաէներգիայի արտահանման ոչ խտրական իրավունքների տրամադրումը:

gazelek_small22

 

Գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության բարձրացմանը և կենսունակության ապահովմանը,  արտադրական հզորությունների զարգացմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին: