Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

01.09.2014

Zayed Future Energy Prize Մրցանակաբաշխություն

Մեծարգո գործընկեր,

 

2013թ. հունվարի 15-ին մենք տոնեցինք և պարգևատրեցինք մի շարք մասնակիցների Zayed Future Energy Prize-ի 5 անվանակարգերում: Շնորհակալ ենք այս գործընթացի անբաժան մասը կազմելու համար: Մրցանակի միջոցով մենք ոչ միայն ձեռքբերումներ ենք ունենում, այլ նաև աջակցություն ենք ցուցաբերում ֆինանսավորող կազմակերպություններին, դպրոցներին և անհատներին, և խթանում են խոստումնալից տեխնոլոգիաների զարգացումն  ամբողջ աշխարհում:

2013-ին մենք մրցանակներ շնորհեցինք հետևյալ անվանակարգերում, որը ցույց է տալիս, որ  այս Մրցանակը պահպանում է իր ճկունությունը որպես  արդյունաբերության և դրա աճի վրա ազդող գործիք.

 · Խոշոր ձեռնարկություններ (ճանաչման մրցանակ)

 

· Փոքր և միջին ձեռնարկություն (1.500.000 ԱՄՆ դոլար)

 

· Ոչ կառավարական կազմակերպություն (1,500,000 ԱՄՆ դոլար)

 

· Ծառայության ժամկետի ձեռքբերումների մրցանակ(500,000 ԱՄՆ դոլար)

 

· Համաշխարհային ավագ դպրոցների մրցանակ(500,000 ԱՄՆ դոլար բաժանված 5 տարածաշրջանների միջև՝ Ամերիկաներ, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա և Օվկիանիա՝ յուրաքանչյուրից մեկ ավագ դպրոց 100,000 ԱՄՆ դոլար)

 

Ինչ է սա նշանակում. երբեք ոչինչ ավելի կարևոր չի եղել, քան համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ՝ համոզվելու համար, որ մենք միասնականորեն գտնում և ճանաչում ենք նրանց, ովքեր ունեն մեր խրախուսանքի և աջակցության կարիքը:

 

Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել Zayed Future Energy Prize-ի կայքին http:// www.zayedfutureenergyprize.com, որտեղ կարող եք տեսնել համապատասխանում է արդյոք որևէ մեկը Ծառայության ժամկետի ձեռքբերումների մրցանակի համար, առաջադրեք ձեզ անվանակարգերից որևէ մեկում, կամ ուղարկեք այս նամակը հավանական հավակնորդներին:

 

Կարող եք ուղարկել նաև համապատասխան կազմակերպության տվյալները, եթե նպատակահարմար եք գտնում, որ մենք դիմենք:

 

Ստորև ներկայացված է 2013թ.-ի Մրցանակաբաշխության ժամանակացույցը, ուշադրություն դարձրեք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2013թ.-ի օգոստոսի 5-ն է:

 

Ժամանակացույց՝

 

Հայտերի ընդունման սկիզբ 2013թ. մարտի 4

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013թ. օգոստոսի 5

 

Վերանայող հանձնաժողովի նիստ 2013թ. սեպտեմբերի 29-30

 

Ընտրող հանձնաժողովի նիստ 2013թ. հոկտեմբերի 27-28

 

Ժյուրիի քննարկումներ 2013թ. նոյեմբերի 13

 

Գործընթացի հետ կապված հարցերի պարզաբանման համար կարող եք կապվել dyassin@masdar.ae էլ. փոստով կամ զանգահարել + 971-2-653-6012 հեռախոսահամարով: