Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

04.09.2014

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունում և էներգետիկայի պետական տեսչությունում ստեղծվում են կառավարման խորհուրդներ

Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշման ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունում և էներգետիկայի պետական տեսչությունում ստեղծվում են կառավարման խորհուրդներ:

 

Վերոնշյալ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն խորհուրդների կազմերում պետք է ընդգրկվեն նաև համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչներ: Խորհուրդներում ընդգրկվելու մասին համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների դիմումները կարող են ներկայացվել սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության: