Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.12.2013

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐԸ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐԸ

 

 Դեկտեմբերի 22-ը, տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկի օրն է. Հայաստանի էներգետիկները, նշում են իրենց մասնագիտական տոնը:

Շնորհավորում եմ հանրապետության բոլոր էներգետիկներին, մաղթում եմ նրանց անվտանգ ու բեղմնավոր աշխատանք` իրենց դժվարին և պատասխանատու գործում:

Օրը տոնական է, բայց ինչպես մյուս բոլոր տոնական օրերին, դեկտեմբերի 22-ին ևս, Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա: Նրանք այն մասնագետներն են, ում ամենօրյա աշխատանքի արդյունքը մարդկանց լույսով ու ջերմությամբ ապահովելն է:

Կայուն տնտեսական զարգացման ուղղին բռնած մեր հանրապետության համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը: Այդ ծրագրերի ու աշխատանքների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր էներգետիկներին: Մաղթում եմ  նրանց արդյունավետ  աշխատանք ու նորանոր հաջողություններ` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Արմեն Մովսիսյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար