Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան
Երևանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ կքննարկի էներգետիկ ծրագրերի, մասնավորապես՝ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի, Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ընթացքը,էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները::
Մինչ Երևան ժամանելը, պատվիրակության փորձագիտական խումբը հայ մասնագետների հետ կայցելի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարության շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդրվել է ժամանակաից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: