Ընդերքի գործակալության ընդերքաբանական փորձաքննության և պաշարների հաստատման բաժնի փորձագետ
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալություն ներկայացված մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկմամբ (վերահաշվարկմամբ) երկրաբանական հաշվետվությունների նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով՝ փորձաքննվող Նյութերն ամբողջությամբ կամ դրանց առանձին մասերի գնահատում, մասնագիտական կարծիք ձևավորում և փորձագիտական եզրակացություն կազմում:
2.Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
Փորձաքննվող նյութերը գնահատել, մասնագիտական կարծիք ձևավորել և կազմել փորձագիտական եզրակացություն ստորև բերված հարցերի վերաբերյալ.
1. հանքավայրի և հանքավայրի շրջանի երկրաբանական կառուցվածքի,
2.հանքավայրի (տեղամասի) երկրաբանական ուսումնասիրության համար ընտրված եղանակների, միջոցների ու ծավալների,
3.օգտակար հանածոյի որակատեխնոլոգիական հատկությունների,
4.պաշարների եզրագծման հիմնավորվածության և հաշվարկների ճշտության,
5.պաշարների շարժի հաշվարկման արդյունքների արժանահավատության,
6.փորձաքննվող և ֆոնդային նյութերում զետեղված երկրաբանական տեղեկատվության զուգամիտության,
7.ամփոփ և առաջնային երկրաբանական փաստագրման նյութերում զետեղված տեղեկատվության զուգամիտության:
4.Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Մասնագիտությունների ցանկ
054101.00.7. Երկրաբանություն մասնագիտությամբ (մագիստրոս) բարձրագույն կրթություն,
առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ,
- հեղինակ կամ համահեղինակ է նվազագույնը երեք մետաղական հանքավայրերի՝ կոնդիցիանների պարամետրերի հիմնավորման կամ պաշարների հաշվարկման նյութերի,
- տիրապետում է ռուսերենին (ազատ),
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
06 հունիսի 2019թ.
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն՝
Հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 3
Հեռ.՝ +374 11 523734
Էլ. հասցե՝ minenergy@minenergy.am
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին: