Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.05.2019

Հայտարարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում փորձագետ ներգրավելու մասին

29 մայիսի 2019թ.

Ընդերքի գործակալության ընդերքաբանական փորձաքննության և պաշարների հաստատման բաժնի փորձագետ 

 

1.   Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարենրի նախարարության ընդերքի գործակալություն ներկայացված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման (վերագնահատման) հաշվետվություն-ների նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով՝ փորձաքննվող Նյութերն ամբողջությամբ կամ դրանց առանձին մասերի գնահատում, մասնագիտական կարծիք ձևավորում և փորձագիտական եզրակացություն կազմում:

 

2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մեկ տարի:

 

3. Փորձագետի պարտականությունները՝ 

Փորձաքննվող նյութերը գնահատել, մասնագիտական կարծիք ձևավորել և կազմել փորձագիտական եզրակացություն ստորև բերված հարցերի վերաբերյալ.

1.օգտակար հանածոյի որակատեխնոլոգիական հատկությունների,

2.հանքավայրի շահագործման նախատեսվող եղանակի, բացման սխեմայի և մշակման համակարգի,

3.հանքավայրի շահագործման բնական պայմանների (հիդրոերկրաբանական ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն),

4.օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի,

5.հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների հիմնավորվածության,

6.կոնդիցիաների պարամետրերի կազմի ու չափաքանակների հիմնավորվածության,

    

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  072401.00.7. Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում (մագիստրոս) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

-  առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ,

-  հեղինակ կամ համահեղինակ է նվազագույնը երեք մետաղական հանքավայրերի՝ կոնդիցիանների պարամետրերի հիմնավորման կամ պաշարների հաշվարկման նյութերի,

- տիրապետում է ռուսերենին (ազատ),

- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

 5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 

06 հունիսի 2019թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն՝ 

Հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 3

Հեռ.՝ +374 11 523734

Էլ. հասցե՝ minenergy@minenergy.am

 

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին: