ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում նոր անդամների համալրման մասին:
Դիմել կարող են՝
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում Նախարարությունից:
Վերոնշյալ պահաջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները, համապատասխան ձևով (ձևը ներկայացվում է) և ժամկետներում, կարող են դիմում ներկայացնել Խորհրդի նախագահին՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար:
Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերոնշյալ պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:
Դիմումներն ընդունվում են ամեն աշխատանքային օր, ժամը՝ 10.00-17.30-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս. թ. մարտի 29-ը:
Դիմել՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ք. Երևան, Կառավարական տուն 3 հասցեով:
Հեռախոս՝ (011)528-848, էլ.փոստ՝ minenergy@minenergy.am