Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 17։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ նվիրված կառավարության, իտալական «Ռենկո» ընկերության և ավագ վարկատուների միջև ուղղակի պայմանագրի ստորագրման ֆինանսավորմանը, որով ավարտվում է Երևանում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման նախագծի ֆինանսական ամփոփումը:
Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, «Ռենկո ՍպԱ» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին, «Սիմենս Փրոջեքթ Վենչերս ԳմբՀ» գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆը, «Միջազգային ֆինանսական կորպորցիա»-ի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը,:
Կառավարությունում հավատարմագրված լրագրողներն ու օպերատորները ասուլիսը լուսաբանելու համար հրավիրվում են ժամը 16։50-ին: