Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.01.2019

Նախարարության «Թեժ գծով» ստացվել է 123 հեռախոսազանգ

2018թ. չորրորդ եռամսյակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 123 հեռախոսազանգ: Զանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի և գազի հաշվիչների ցուցիչների անճշտությանը, էլեկտրաէներգիայի անջատումներին, տատանումներին,  խմելու ջրի մատակարարմանը, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը և հաշվետվությունների ներկայացման կարգին, արևային կայանների կառուցման կարգին: Քաղաքացիներին մտահոգող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և լուծումներ։

«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցեր, որոնք ուղղորդվել են համապատասխան լիազոր մարմիններ:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 79 գրավոր դիմում, որոնցից  27-ը՝  բողոք, դրանց համապատասխան ընթացք է տրվել: