Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.02.2019

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (այսուհետ` Նախարարություն) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու վերաբերյալ Հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 18-3.1-8)

Իրականացնում է բյուջետային հատկացումների հաշվին Նախարարության կարիքների համար գնման ենթակա ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների կատարումը.

Իրականացնում է Նախարարության կարիքների համար հաջորդ բյուջետային տարվա համար գնվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնումների անվանացանկի կազմման և դրանում կատարվող փոփոխությունների իրականացման աշխատանքները.

Իրականացնում է Նախարարության և Նախարարության ենթակայության «Գնումների մասին» ՀՀ օրենքով պատվիրատու հանդիսացող կազմակերպությունների տվյալ տարվա ընթացքում գնումների պլանի և դրանում կատարվող փոփոխությունների, գնումների կամ նախավորակավորման հայտարարության և հրավերի տեքստերի, դրանում կատարվող փոփոխությունների, պայմանագիր կնքելու որոշման և կնքված պայմանագրերի մասին հայտարարությունների հրապարակումը www.gnumner.am և www.azdarar.am. կայքերում.

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ
  • ունի «Հաշվապահական հաշվառման մասին», «Եկամտային հարկի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին»,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմա­ցու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
  • տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  • համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն։
  • աշխատավարձի չափը՝ 175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ։
  • պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը.
  • աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, հեռ.011 52 63 21, էլ. փոստ՝ nsargsyan@minenergy.am:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակու­թյուն­ների տիրապետման տեսան­կյունից ներկայացվող պահանջ­ների բավարարումը հավաստող փաս­տաթղթերի` վկայա­կանի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայու­թյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորա­կո­չային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
    • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը  930-ից մինչեւ  1230-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից։

 

  Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.03.2019թ.։