Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.02.2019

Գարեգին Բաղրամյանն ընդունել է Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 15-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:

 Քննարկվել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը, վերակագնվող էներգետիկայի  զարգացման և էներգախնայողությանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման գործընթացը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներդրումային նոր ծրագրերում բանկի մասնակցության, հետագա փոխգործակցության հնարավորություններին:

Առաջարկվել է դիտարկել նաև Հայաստանի բարձրավոլտ ենթակայանների արդիականացման և վերազինման գործում բանկի մասնակցության հնարավորությունը: