ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի մոտ հունվարի 30-ին կազմակերպվել էր քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Գարեգին Բաղրամյանը հանձնարարել է քննարկել, լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին՝ գործող կարգերին ու իրավական նորմերին համապատասխան: Որոշ հարցեր լուծում են ստացել տեղում: Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն` քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը: