Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

09.01.2019

Հայտարարություն՝ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և ծանուցում՝ ներկայանալու մասին

ԾԱՆՈՒՑՈՒՄ

(Վարչական վարույթի մասին)

 Հարգելի պարոն Բադալյան,

Սույնով ծանուցվում է Ձեզ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 165-Ա հրամանով «ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությունը մշտական հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ երկարաձգվել է և հերթական նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի 18-ին ժամը 11:00-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շենքում (հասցե՝ Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 7-րդ հարկ, նիստերի դահլիճ):   

Խնդրում ենք վարչական վարույթի հաջորդ նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ ներկայանալով անձը հաստատող փաստաթղթով և (կամ) լիազորագրով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում (90 օր) ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել զգուշացման հիմքերը: