ԾԱՆՈՒՑՈՒՄ
(Վարչական վարույթի մասին)
Հարգելի պարոն Ապրեսյան,
Սույնով ծանուցվում է Ձեզ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 170-Ա հրամանով «ՎԱՄՄԱՎ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությունը մշտական հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ երկարաձգվել է և հերթական նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի 18-ին ժամը 12:45-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շենքում (հասցե՝ Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 7-րդ հարկ, նիստերի դահլիճ):
Խնդրում ենք վարչական վարույթի հաջորդ նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ ներկայանալով անձը հաստատող փաստաթղթով և (կամ) լիազորագրով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում (90 օր) ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել զգուշացման հիմքերը: