Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.12.2018

Գարեգին Բաղրամյանը պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների

Անկախ Պետությունների Համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 27-ին Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի (ԱՊՀ ԷէԽ) կողմից պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների:

ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար  «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ» պատվավոր կոչումներ են շնորհվել 9, իսկ «ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի պատվոգրեր»՝ 12  աշխատակիցների:

Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորել է  պարգևատրվածներին և մաղթել առողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: