ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման վարկային ծրագրով իրականացվող աշխատանքները, փոխգործակցության հնարավորությունները։
Գարեգին Բաղրամյանը կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ տարեցտարի կխորանան էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները և կընդլայնվեն փոխգործակցության ոլորտները:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի կողմից տեխնիկական և ֆինանսական վերլուծության աջակցությանը, որը կատարվելու է բացառապես բանկի դրամաշնորհային միջոցների հաշվին։ Նշվել է, որ տրամադրվող խորհրդատվությունը կբարձրացնի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետությունը: