Սահմանված կարգի համաձայն՝ դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է բազմաբնույթ խնդիրներով նախարարություն դիմած մի շարք քաղաքացիների:
Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների հարցերին՝ նախարարի պաշտոնակատարը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել իրենց իրավասության շրջանակում գտնվող խնդիրները և հնարավորինս արագ լուծում տալ դիմում-խնդրանքներին։ Որոշ հարցեր լուծում են ստացել տեղում:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը: