Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

19.07.2018

Զգուշացում «ԱԺՈՒՐ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Անդրյանին՝ խախտումները վերացնելու վերաբերյալ

հասցեն՝ Երևան.Բրյուսովի թաղամաս.

 66 շենք. բն.34

 

ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի հունիս ամսին ստացված գրությունների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա և տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների համաձայն Ձեր ընկերությունը 01.06.2018թ-ի դրությամբ ունի ապառքներ՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, պետական տուրքի մասով 944.9 հազար դրամ, իսկ ընդերքօգտագործման Պ-485 պայմանագրին կից 3-րդ հավելվածով սահմանված  համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների մասով ապառքը կազմում է 2 600.0 հազար դրամ, ինչպես նաև  ընկերությունը սահմանված ժամկետներում լիազոր մարմին չի ներկայացրել 2017 թվականի 5-ՕՀՊ հաշվետվությունները:

Վերոնշյալի արդյունքում Ձեր ընկերության կողմից խախտվել են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 61-րդ հոդվածով նախատեսված դրույթը և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագոծման Պ-485 պայմանագրի 5.1.2 կետով նախատեսված պայմանը, որը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն հանդիսանում է ընդերքօգտագործման իրավունքի պայմանները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ ընդերքօգտագործողին զգուշացում տալու հիմք:

Ղեկավարվելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով՝ առաջարկում եմ 90-օրյա ժամկետում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել վերոնշյալ խախտումները վերացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: