Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

31.05.2018

Զգուշացում «Վանդոլերիտ» ՍՊԸ-ի տնօրեն Փ. Ստեփանյանին՝ խախտումները վերացնելու վերաբերյալ

ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 25/3 որոշմամբ իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերված փաստերի վերաբերյալ 2018 թվականի մարտի 14-ի թիվ 1 միջանկյալ արձանագրության համաձայն, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված Ձեր կազմակերպությունն ունի ընդերքօգտագործման վճարների ապառքներ (01.12.2017թի դրությամբ պետական տուրքի մասով 9 167.1 հազար դրամ, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով 49.1 հազար դրամ):

Ինչպես նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա տեղեկատվության համաձայն, Ձեր ընկերությունը սահմանված ժամկետներում լիազոր մարմին չի ներկայացրել 2017 թվականի 5-ՕՀՊ հաշվետվությունները:

Վերոնշյալի արդյունքում Ձեր ընկերության կողմից խախտվել են` ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի և 61-րդ հոդվածով նախատեսված դրույթները, oգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ ՊՎ-303 պայմանագրի 3.4 կետի 3.4.7 ենթակետում և 5-րդ կետերով նախատեսված պայմանները, որը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն հանդիսանում է ընդերքօգտագործման իրավունքի պայմանները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ ընդերքօգտագործողին զգուշացում տալու հիմք:

Ղեկավարվելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով, առաջարկում եմ 90-օրյա ժամկետում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել վերոնշյալ խախտումները վերացնելու վերաբերյալ ապացույցներ: