ԾԱՆՈՒՑՈՒՄ
(Վարչական վարույթի մասին)
Հարգելի պարոն Ապրեսյան,
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 35-րդ հոդվածով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 170-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ «ՎԱՄՄԱՎ» ՍՊ ընկերության նկատմամբ:
Սույնով Դուք ծանուցվում եք, որ վարչական գործի քննությունը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11:00-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շենքում (հասցե՝ Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 7-րդ հարկ, նիստերի դահլիճ):
Վարչական վարույթին կարող եք մասնակցել ինքնուրույն կամ Ձեր ներկայացուցչի միջոցով: Խնդրում ենք վարչական վարույթին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և (կամ) լիազորագրով: