Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

21.11.2018

Հայտարարություն՝ «Ասսաթ» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և ծանուցում՝ ներկայանալու մասին

ԾԱՆՈՒՑՈՒՄ

(Վարչական վարույթի մասին)

 

Հարգելի պարոն Օսիկյան,

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 35-րդ հոդվածով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 153-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերության նկատմամբ:

Սույնով Դուք ծանուցվում եք, որ վարչական գործի քննությունը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շենքում (հասցե՝ Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 7-րդ հարկ, նիստերի դահլիճ):

Վարչական վարույթին կարող եք մասնակցել ինքնուրույն կամ Ձեր ներկայացուցչի միջոցով: Խնդրում ենք վարչական վարույթին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և (կամ) լիազորագրով: