Հարգելի՛ գործընկերներ,
Նոյեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նախատեսվում է շրջայց (պրես-տուր) Հայաստանի ատոմային էլեկտրակայանում, որին կմասնակցեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նախարարի պաշտոնակատարը և դեսպանը կծանոթանա ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքների ընթացքին:
Ռազմավարական օբյեկտի անվտանգության նկատառումներից ելնելով` անհրաժեշտ է՝ շրջայցը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները նախապես հավատարմագրվեն:
Պահանջվող փաստաթղթերն են.
Հավատարմագրման համար կարող եք դիմել մինչև նոյեմբերի 22-ը, ժամը 18:00:
Հեռ:(011)- 52-88-48, Էլ. փոստ՝ information@minenergy.am
Մեկնումը՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:15-ին Կառավարության տուն 3 հասցեից:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին