Այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 153 հեռախոսազանգ: Նշենք, որ ամենաշատ հեռախոսազանգերը ստացվել են հուլիս ամսին: Զանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներին, տատանումներին, հաշվիչների ցուցիչների անճշտությանը, էլեկտրական հաշվիչների ցերեկ/գիշեր սակագնին, գազի հաշվիչների տեղադրմանը, ոռոգման և խմելու ջրի մատակարարմանը, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը, ինչպես նաև արևային կայանների արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը: Քաղաքացիներին մտահոգող հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։
«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք ուղղորդվել են համապատասխան լիազոր մարմիններին:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 146 դիմում և 49 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել: