Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

16.11.2018

Հայտարարություն՝ «Վարդանի Զարթոնք» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և ծանուցում՝ ներկայանալու մասին

ԾԱՆՈՒՑՈՒՄ

(Վարչական վարույթի մասին)

 Հարգելի պարոն Ալեքսանյան,

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 35-րդ հոդվածով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 141-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ «ՎԱՐԴԱՆԻ ԶԱՐԹՈՆՔԸ»  ՍՊ ընկերության նկատմամբ:

Սույնով Դուք ծանուցվում եք, որ վարչական գործի քննությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 11:30-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շենքում (հասցե՝ Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 7-րդ հարկ, նիստերի դահլիճ):

Վարչական վարույթին կարող եք մասնակցել ինքնուրույն կամ Ձեր ներկայացուցչի միջոցով: Խնդրում ենք վարչական վարույթին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և (կամ) լիազորագրով: