Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

13.11.2018

Ի գիտություն լրագրողների

Ս.թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի «Տիգրան Մեծ» սրահում կմեկնարկի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով եռօրյա ներդրումային համաժողովը: 

Համաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Միջոցառմանը ներկա կգտնվեն մոտ  300 մասնակիցներ, այդ թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ:  

 Համաժողովը լուսաբանող լրագրողները և օպերատորները  հրավիրվում են ժամը 9:45-ին: