Ս.թ. նոյեմբերի 13-ին Կառավարությունում տեղի կունենա Երևան քաղաքի տարածքում 250ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ Փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Ստորագրման արարողությունից հետո ժամը 09:25-ին տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի, իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի, գերմանական «Սիմենս» ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ:
Կառավարությունում հավատարմագրված լրագրողները և օպերատորները հրավիրվում են մամուլի կենտրոն՝ ժամը 09:15-ին: