ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 5-ին ընդունել է գերմանական KfW զարգացման բանկի պատվիրակությանը՝ բանկի էներգետիկ դեպարտամենտի ղեկավար Թոմաս Այզենբախի գլխավորությամբ:
Քննարկվել են գերմանական KfW զարգացման բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման գծի» և համապատասխան «Հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի» կառուցմանը վերաբերող հարցեր:
Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ծրագրի իրականացումը, որը կնպաստի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Անդրադարձ է եղել ծրագրի տեխնիկական խնդիրներին, հնարավորինս կարճ ժամանակահատվածում դրանց օպտիմալ լուծումներ գտնելուն, ինչպես նաև հետագա համագործակցության խորացմանը: