ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է տարբեր խնդիրներով և հարցերով նախարարություն դիմած քաղաքացիներին:
Ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին, լսելով պատասխանատու անձանց դիտարկումները` նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է համապատասխան ոլորտների պատասխանատուներին՝ մանրամասն ուսումնասիրել իրենց իրավասության շրջանակում գտնվող խնդիրները և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների դիմում-խնդրանքներին։
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում։
Հիշեցնենք, որ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը: