Հոկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ընդունել է չինական «ICBI Nanjing» բանկի նախագահ Յան Ժիհանին:
Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Էներգետիկայի ոլորտի իրավական դաշտը և կարգավորումները:
Յան Ժիհան նշել է, որ բանկը հետաքրքրված է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերով, մասնավորապես՝ արևային պանելների արտադրություն հիմնելու հեռանկարով:
Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատրը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է գործադրելու առավելագույն ջանքեր՝ համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:
Ներդրումային ծրագրերին ծանոթանալու նպատակով Գարեգին Բաղրամյանը Յան Ժիհանին հրավիրել է ներկա գտնվելու ս.թ նոյեմբերի 14-16-ին Երևանում կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովին: