Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

08.04.2010

Տեղի ունեցավ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը

Տեղի ունեցավ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը

2010թ. ապրիլի 7-8-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստը բացեցին հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և թուրքմենական կողմի նախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սապարալիևը:

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, ինչպես նաև երկու երկրների նախարարությունների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարները :

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի օրակարգն ընդգրկում էր երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր:

Նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի  զարգացմանը վերաբերող խնդիրները, ինչպես նաև ստանդարտացման և պետական վերահսկողության, վառելիքաէներգետիկ, տրանսպորտի և կապի, առողջապահության, գյուղատնտեսության  ոլորտներում , գիտության, կրթության և մշակութահումանիտար բնագավառներում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը պայմանավորվեցին Հանձնաժողովի երրորդ նիստն անցկացնել
Աշգաբադում` 2011թ.-ին:

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում ապրիլի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կայացավ ցուցահանդես-վաճառք:

Նույն օրը ՀՀ էկանոմիկայի նախարար Ն. Երիցյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բիզնես-ֆորում:

Նիստի ավարտին Արմեն Մովսիսյանը և Խըդըր  Սապարալիևը ստորագրեցին  Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը: