Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.10.2018

Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունում էր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 23-ին  աշխատանքային այցով  «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում էր:  Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել  ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։

Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ  տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝  ընկերության ղեկավար և ինժեներական անձնակազմի մասնակցությամբ։

Գարեգին Բաղրամյանն ընդգծել է ընկերության նախանշած ծրագրերը  սահմանված ժամկետներում և որակով իրականացնելու կարևորությունը: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ի ենթակայանների վերազինման ծրագրերին:

 Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը: