Հանդիման նպատակն էր մեկ անգամ ևս մանագիտական բարձր մակարդակով քննարկել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները, ներուժն ու հնարավորությունները, պարզել, թե վերականգնվող էներգետիկայի որ ուղություններն են առավել շահավետ ու հեռանկարային մեր տնտեսության զարգացման համար:
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` կարևորելով նմանատիպ քննարկումերի անհրաժեշտությունն, ասաց. «Վերականգնվող էներգետիկան Հայաստանի էներգետիկ ոլորտի կարևորագույն ճյուղերից մեկն է, ինչպես և զարգացած շատ երկրներում: Էներգետիկայի այդ ճյուղի զարգացման համար մեզ մոտ արդեն իսկ կատարված են հիմնավոր ուսումնասիրություններ, որոնք հաստատում են, որ Հայաստանին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 30 տոկոսը կարելի է ստանալ վերականգնվող էներգետիկայի միջոցով: Արվում է հնարավոր ամեն ինչ էներգետիկայի այդ ճյուղի զարգացումը խթանելու համար: Այսօրվա արդյունքները բավական հուսադրող են: Համոզված եմ, որ նմանատիպ քննարկումները կօգնեն մեր աշխատանքներին»: