2010 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին էներգետիկայի, հանքարդյունաբերության, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի, առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային բնագավառներին, ինչպես նաև նահանգային, ապահովագրական, բանկային և իրավական ոլորտներին առնչվող հարցեր:
Նիստի արդյունքում ստորագրվեց «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992 թվականին` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ: Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ իրանական կողմի նախագահն է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին: