Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.09.2018

Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդես-համաժողովին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Ցուցահանդեսային մասը կմիավորի արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին՝ հետևյալ ոլորտներից.

  • գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն
  •  դեղագործական և բժշկական արտադրանք
  • թեթև արդյունաբերություն
  • շինանյութերի արտադրություն
  • ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտություն
  • Ոսկեգործություն

 

Հայկական ընկերությունների հայտերի հավաքագրումն իրականացնում է Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Ընկերությունների մասնակցությունը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստեղծված «Եվրասիական շաբաթ» միջոցառման կազմկոմիտեն։ Հաստատված ընկերություններին անվճար կտրամադրվի 10 ք.մ ստանդարտ տաղավար: Ցուցահանդեսի մասնակիցների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝ արտադրանքի արտահանման, նորարարական ներուժի և կոոպերացիոն հնարավորությունների առկայությունը։

Ցւցահանդեսի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. հոկտեմբերի 8-ն է։ Խնդրում ենք լրացնել կցված հայտը, այնուհետև ստորագրված/կնքված տարբերակը PDF ձևաչափով ուղարկել anahit.mkrtchyan@businessarmenia.am էլ-հասցեին։

Համաժողովի մասնակիցների գրանցումը կիրականացվի մինչև հոկտեմբերի 8-ը՝ www.eurasianweek.org կայքէջում, որը նրանց հնարավորություն կտա B2B հանդիպումներ կազմակերպել ԵԱՏՄ այլ ընկերությունների հետ։

Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանին. 

էլ. հասցե` anahit.mkrtchyan@businessarmenia.am; հեռ.՝ +374 11 597 800։