Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.09.2018

Արթուր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը:

Քննարկվել է ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի մասին համաձայնագիրը և, այդ համատեքստում, ԵԱՏՄ շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորման, գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման միասնական մեթոդոլոգիան:

Հանդիպման ընթացքում ընդգծվել  է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ նախատեսվող միջազգային պայմանագիրը պետք է մշակվի ու կնքվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը և համահունչ լինի ԵԱՏՄ պայմանագրի հիմնարար սկզբունքներին:

Լիազոր մարմինների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային համապատասխան խմբերի միջոցով շարունակելու և վերջնական տեսքի բերելու գազի ընդհանուր շուկայի ձևավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը:

ԵԱՏՄ շրջանակում գազի ընդհանուր շուկայի ստեղծումը կապահովի բարենպաստ և փոխշահավետ պայմաններ գազի առևտրի, էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման, մրցունակության ապահովման և տնտեսության ինտեգրման համար: